Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն անդրադարձել են արտահերթ ընտրությունների անցկացմանը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 24-ին, հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրել է իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում են այդ ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մարտի 23-ին Արմեն Սարգսյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։

Մեկնաբանել