Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Օդի ջերմաստիճանը մարտի 24-ի ցերեկը, 25-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մարտի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ին Հանրապետության շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում ինտենսիվ։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում մարտի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով»,- տեղեկացնում են նախարարությունից։