Գլխավոր Լրահոս

Պատերազմում վիրավորում ստացած մոտ հազար անձանց տրամադրվել է հաշմանդամության խումբ

Պատերազմում վիրավորում ստացած մոտ հազար անձանց տրամադրվել է հաշմանդամության խումբ

Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց մասով բժշակսոցիալական փորձաքննության գործընթացը դեռ շարունակվում է, սակայն մոտ է ավարտին։ Խորհրդարանում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին՝ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Արդեն ունենք պատկեր։ Ծանր վիրավորում ստացած քաղաքացիների թիվը լինելու է շուրջ 500․ դա առնչվում է առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին, որոնցից առաջին խմբի հաշմանդամություն ունի մոտ 150 մարդ։ Նրանցից պրոթեզավորման կարիք ունեցողների թիվը 120-ի շրջանակում է։ Ավելի թեթև վիրավորում ստացած անձանց թիվը, որոնք կստանան կամ արդեն ունեն երրորդ խմբի հաշմանդամություն, այս պահին մոտ 500 է։ Ընդհանուր առմամբ մեր կողմից շուրջ 1 000 անձի է տրամադրվել հաշմանդամության խումբ»,- ասաց նախարարը։

Նա հայտնեց, որ պատերազմից հետո նախարարությունը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը պարզեցրեց՝ որոշ դեպքերում այցելելով վիրավորում ստացած անձանց բնակարաններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում