Պատերազմից հետո թուրք-ադրբեջանական բանակը տարածաշրջանում նկրտումներ ունի․ Հարությունյան

Պատերազմից հետո տարածաշրջանում նկրտումներ ունի թուրքաադրբեջանական բանակը, կարծում է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ գնալով այն միաձուլվում է։

«Դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ»,- մարտի 24-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց նախարարը։

Այդ սպառնալիքը կանխելու համար, ըստ Հարությունյանի, հարկավոր է ձևափոխել բանակի կառուցվածքն ու խորացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Նա նաև նշեց, որ պաշտպանական գերատեսչությունը վերանայում է սպայի դերն ու սպայական ծառայության գրավչությունը։

Նախարարը նաև խոսեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի շուրջ կատարվող իրադարձությունների մասին, ասաց, որ Հայաստանում ներկայում կա մեկ Գլխավոր շտաբի պետ։

«Ունենք գեներալներ, որոնք նախկինում Գլխավոր շտաբի պետ են եղել»,- ամփոփեց Հարությունյանը։

Մեկնաբանել