«Ապաշրջափակման շրջանակում քննարկվում է խորհրդային ենթակառուցվածքների վերականգնման հարցը»

Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ առաջընթաց կա։ Մարտի 24-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ ներկայում դեռ իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ։

Նա հիշեցրեց, որ եռակողմ աշխատանքային խումբ է գործում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների ղեկավարությամբ, ինչպես նաև կա երեք ենթախումբ։

«Մենք պլանավորել էինք մի զեկույց հրապարակել մինչև մարտի 1-ը, սակայն դա հնարավոր չեղավ, որովհետև կար հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն»,- ասաց փոխվարչապետը։

Ըստ նրա՝ աշխատանքային խմբերը հիմնականում քննարկում են երկաթգծի և ավտոճանապարհների հարցերը։ Նախարարը նաև ասաց, որ խոսքը խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է, ոչ թե ավելի վաղ «Կոմերսանտ» պարբերականի հրապարակած քարտեզի։

Մեկնաբանել