Արմեն Սարգսյանն ու Լիլիթ Մակունցը քննարկել են ընտրությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 24-ին հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, և, որպես հանգուցալուծում` խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը և, մասնավորապես, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը: