Լիսագոր․ ոչ թե թշնամուց, այլ պահեստազորայիններից վնասներ կրած գյուղը

Լիսագորը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին է՝ Լաչինի և Շուշիի միջև։ Նախքան պատերազմը համայնքում բնակվում էր 130 մարդ։ Պատերազմից հետո 25 հոգի է վերադարձել գյուղ։ Համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը նշում է, որ պատճառը տների վթարային վիճակն է։ Ընթանում են վերանոգորգման աշխատանքներ, որոնք առաջիկա երկու ամիսներին ավարտված կլինեն։ Ինչ վերաբերում է տների ոչ բարվոք վիճակին, գյուղացիները նշում են, որ հակառակորդը ոտք չի դրել Լիսագոր, և տարածքը գրեթե չի հրետակոծվել։ Վնասները հասցվել են պահեստազորայինները, որոնք ապաստանել էին գյուղում։

Մեկնաբանել