Փետրվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 5,3 տոկոսով

2021-ի փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020-ի փետրվարի համեմատ նվազել է 5,3 տոկոսով: Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է Հայաստանի վիճակագրական կոմիտեից։

Այս տարվա փետրվարին ամենամեծ անկումը գրանցվել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 13,7 տոկոս։ Առևտրաշրջանառությունը կրճատվել է 7,8 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 5,1 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում անկումը կազմում է 12,2 տոկոս:

Կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ 9,5 տոկոսով։ Արտահանման ծավալը նվազել է 2 տոկոսով՝ տարվա կտրվածքով կազմելով ավելի քան 194,6 մլն դոլար, ներմուծման ծավալը՝ 13,6 տոկոսով՝ կազմելով շուրջ 319,4 մլն դոլար:

2021-ի փետրվարին որոշ չափով աճ է գրանցվել միայն շինարարության ոլորտում՝ 1,1 տոկոս։

Նախորդ ամսվա գնաճը կազմել է 5,3 տոկոս։