Թոխմախի Մհերի գործը դատարանում է, մեղադրվում է գույքի ապօրինի վաճառքի համար

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրականի (Թոխմախի Մհեր) գործով դատական նիստը տեղի կունենա վաղը՝ մարտի 26-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008-ին զբաղեցնելով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004-ի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ։

Քննչական կոմիտեն 2020-ի սեպտեմբերին հայտնել էր, որ Սեդրակյանը, ապօրինի կերպով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12 035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը։

Բացի Սեդրակյանից, այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս հինգ անձի։

Գործը գտնվում է Երևան քաղաքի դատավոր Վահագն Մելիքյանի վարույթում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել