Առաջին քայլերը պրոթեզով․ Արամ Արզումանյանի պատմությունը

Մարտի 24-ին Արցախյան պատերազմում ստորին վերջույթները կորցրած ութ տղաներ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց առաջին քայլերը արեցին պրոթեզով։

19-ամյա Արամ Արզումանյանը մեկն է այդ տղաներից։ Ջաբրայիլում վիրավորվելուց և ոտքերը կորցնելուց հետո անգամ նա չի հուսահատվել։ Համոզված էր՝ կրկին քայլելու է, և մտածում էր միայն շուտ ապաքինվելու մասին։ «Պատերազմին մասնակցած ցանկացած անձ ուժ ունի ապաքինվելու»,- ասում է Արամը։

Մեկնաբանել