«Արմհայթեք-2021» սպառազինության ցուցահանդեսը մեկ տարով հետաձգվեց

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության որոշմամբ՝ «Արմհայթեք-2021» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը կանցկացվի 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Արմհայթեքի» պաշտոնական կայքը։

Կառավարության հունվարի 29-ի որոշմամբ՝ «Արմհայթեք-2021» երրորդ միջազգային ցուցահանդեսը պետք է տեղի ունենար 2021 թվականի մարտի 25-27-ը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տարածքում։

Նախարարությունը ցուցահանդեսը տեղափոխել է Հայաստանում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով «և երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակումների սահմանման կապակցությամբ»։

«Ի սկզբանե նախատեսվում էր, որ ցուցահանդեսը տեղի կունենա 2021 թվականի մարտի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՝ ավելի քան 60 ցուցորդով՝ Հայաստանի և այլ երկրների արդյունաբերական ձեռնարկությունների մասնակցությամբ: Ավելի քան 20 երկրների պաշտոնական պատվիրակություններ պատրաստվում էին այցելել և ակտիվորեն մասնակցել ցուցահանդեսին»,- ասվում է հայտարարությունում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վստահեցնում է, որ հաջորդ տարի «Արմհայթեք» ցուցահանդեսը «հաջողությամբ կանցկացվի»՝ միջազգային լայն մասնակցությամբ և պաշտպանության ու անվտանգության ոլորտում համաշխարհային առանցքային արտադրողների ներկայացուցչությամբ:

Մեկնաբանել