Ռուսական պատվաստանյութը շուտով կհասնի Հայաստան. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողներին հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստան մատակարարելու հարցը մոտենում է գործնական իրականացման փուլին, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

«Ես հուսով եմ, որ մատակարարումը կիրականացվի բավականին կարճ ժամանակում։ Ամեն դեպքում մենք մեր կողմից ամեն կերպ նպաստում ենք դրան»,– ասել է դեսպանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման հեռանկարին, ապա դիվանագետը կոնկրետ տեղեկություններ չունի այդ մասին: Սակայն նրա խոսքով` առողջապահության նախարարության և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի միջև սերտ երկխոսություն է ընթանում։

Փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի կիրառմանը։

Մեկնաբանել