Մարտունի․ «Հարմարվում ենք մտքին, որ սահմանամերձ ենք»

44-օրյա պատերազմի առաջին օրերին ՍիվիլՆեթի թիմն այցելել էր Արցախի Մարտունի քաղաք, որի բնակչությունը պարբերաբար թիրախավորվում էր հակառակորդի կողմից։ Նկարահանող թիմը պատսպարվել էր քաղաքի տներից մեկի նկուղում՝ մինչև հրետակոծության ավարտը։ Պատերազմից հետո ՍիվիլՆեթը վերադարձել է նույն տունը, ծանոթացել տան տերերի հետ, զրուցել հետպատերազմյան կյանքի մասին։