Բարձրագույն որակավորման կոմիտեն նոր նախագահ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 25-ի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ։

Քեռյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։

ԲՈԿ-ի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը 2020-ի սեպտեմբերի 24-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել դեռ 2020-ի մայիսին՝ բացատրելով հեռացման պատճառները։

Նրա ազատումից հետո կառույցը վեց ամիս նախագահ չուներ։

ԲՈԿ-ի հիմնական գործառույթներն են՝ մասնագիտական խորհուրդների ստեղծումը, նրանց աշխատանքի կազմակերպումը, գիտական որակավորման չափանիշների պահպանումը, գիտական աստիճանի և գիտական կոչման պետական նմուշի վկայագրերի հանձնումն են։

Լիա Ավագյան

Մեկնաբանել