Հաստատվել է կորոնավիրուսի 424 նոր դեպք, առողջացել է 590 մարդ

Հայաստանում մարտի 28-ին կատարվել է 3 978 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 424 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 10,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 590 մարդ։ Գրանցվել է մահվան 12 դեպք։

Մարտի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190 741 դեպք, որոնցից 172 096-ն` առողջացած, 3 476-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842 817 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 190 741 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 280 301 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 256 201 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 3 208 173 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 855 674 դեպքով:

Մեկնաբանել