«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը։

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար: Պատգամավորական մանդատը կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը:

Մեկնաբանել