Հաստատվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, առողջացել է 509 մարդ

Հայաստանում մարտի 29-ին կատարվել է 4 658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 16,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 509 մարդ։ Գրանցվել է մահվան 21 դեպք։

Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191 491 դեպք, որոնցից 172 605-ն` առողջացած, 3 497-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 499 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 847 475 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 191 491 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 280 472 դեպքով, Ադրբեջանը 53-րդ տեղում է՝ 257 330 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 3 240 577 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 864 984 դեպքով: