Հաշմանդամություն ունեցողների համար ընտրությունները մատչելի չեն

Տարբեր տարիների արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացը մատչելի չէ։ Տեղամասերի անհարմարության պատճառով հաշմանդամություն ունեցողները չեն կարող անարգել իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ՍիվիլՆեթը պարզել է, թե ինչ արդյունքներ են ցույց տվել կատարված հետազոտությունները, որքանով են մատչելի ընտրատեղամասերը և ինչ է արվում գալիք ընտրություններն ավելի ներառական դարձնելու համար։