Եվրո 2012. Ռուսաստանը ջախջախում է Չեխիային (տեսանյութ)

Ավարտվեց Եվրո 2012-ի A խմբի 2-րդ հանդիպումը: Ռուսաստանի հավաքականը 4:1 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ընտրանուն և վաստակած 3 միավորով գլխավորեց խումբը:

Չնայած հանդիպման մեկնարկում չեխերը տիրում էին նախաձեռնությանը, Ռուսաստանի հավաքականի առաջին իսկ հակագրոհից հետո պարզ դարձավ` ով է այս խաղի ֆավորիտը: Ի դեպ, ռուսների երկրորդ հակագրոհն ավարտվեց գոլով. 15-րդ րոպեին Զիրյանովն աջ եզրից փոխանցում կատարեց դեպի Ալեքսանդր կերժակովը, վերջինիս հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից, սակայն վրա հասած Ձագոևը ոչ մի շանս չտվեց Պետր Չեխին` 1:0:

http://youtu.be/_NKaLOwN7p4

Դիկ Ադվոկաատի սաներն արագությամբ ակնհայտ գերազանցում էին մրցակցին և 9 րոպե անց նրանց հերթական սրնթաց գրոհից հետո Ռոման Շիրոկովը կրկնապատկեց հաշիվը:

http://youtu.be/c-LSP8yK-os

Այդուհետ չեխերն ամբողջությամբ կորցրին խաղի թելն ու կարող էին ևս մի քանի գոլ բաց թողել: Ընդմիջումից հետո Միխալ Բիլեկի սաներն ավելի հավաք էին գործում պաշտպանությունում և մտածված գրոհում: 52-րդ րոպեին Թոմաշ Ռոսիցկու գերազանց փոխանցումից հետո Վացլավ Պիլարժին հաջողվեց կրճատել տարբերությունը:

http://youtu.be/wnFs9ttOwUQ

Խաղավարտին մոտ չեխերն ամբողջ թիմով նետվեցին գրոհների և 79-րդ րոպեին հերթական հակագրոհը բաց թողեցին, Ձագոևը դարձավ դուբլի հեղինակ:

http://youtu.be/T9qCKskb8Os

3 րոպե անց Ձագոևին գոլային փոխանցում կատարած Ռոման Պավլյուչենկոն փայլեց անհատական վարպետությամբ ու հուժկու հարվածով հաշիվը դարձրեց խոշոր` 4:1:

http://youtu.be/DJGgmjcCV_4

Մեկնաբանել