Գերմանիա – Պորտուգալիա. Ամեն ինչ` հանդիպման մասին

Այսօր Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի Եվրո 2012-ի խմբային փուլի առաջին տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը: Մահվան` B խմբում ուժերը կչափեն Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները: Այս թիմերը միմյանց հանդիպել են 16 անգամ: 8 խաղում հաղթել են գերմանացիները, 3 խաղ ավարտվել է Պորտուգալիայի հաղթանակով, ևս 5 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Ընդհանուր խփած գոլերի թվով Գերմանիան առջևում է` 24-16: Վերջին 10 խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Խաղ Ամսաթիվ Տան թիմ Արդյունք. Դրսի թիմ
ԵՎ. առ. 19/06/2008 Պորտուգալիա 2:3 Գերմանիա
Աշ.առ. 08/07/2006 Գերմանիա 3:1 Պորտուգալիա
ԵՎ. առ. 20/06/2000 Գերմանիա 0:3 Պորտուգալիա
Աշ. ընտ. 06/09/1997 Գերմանիա 1:1 Պորտուգալիա
Աշ. ընտ. 14/12/1996 Պորտուգալիա 0:0 Գերմանիա
Ընկ. 21/02/1996 Պորտուգալիա 1:2 Գերմանիա
Ընկ. 29/08/1990 Պորտուգալիա 1:1 Գերմանիա
Աշ. ընտ. 16/10/1985 Գերմանիա 0:1 Պորտուգալիա
Աշ. ընտ. 24/02/1985 Պորտուգալիա 1:2 Գերմանիա
Ընկ. 23/02/1983 Պորտուգալիա 1:0 Գերմանիա

Եվրո 2012-ից առաջ վերջին խաղում Գերմանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Իսրայելին, իսկ պորտուգալացիները 1:3 հաշվով պարտվել են Թուրքիայի հավաքականին:

Գերմանիայի ազգային հավաքական

Գերմանիայի ֆուտբոլային միություն, անդամակցությունն ՈւԵՖԱ-ին 1954թ․
Անվանումը Bundesmaschine (Գերմանական մեքենա), Bundesteam, Nationalmannschaft (Ազգային հավաքական)
Գլխավոր մարզիչ Յոախիմ Լյով
Թիմի ավագ Ֆիլիպ Լամ
Ամենաշատ խաղերը Լոտար Մատեուս (150)
Ամենաշատ գոլերը Գերդ Մյուլլեր (68)
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցչած տեղը 3
Պաշտոնական կայքը http://www.dfb.de
Գերմանիայի հավաքականի ձեռքբերումները
Աշխարհի չեմպիոն 1954, 1974, 1990
Եվրոպայի չեմպիոն 1972, 1980, 1996
Գերմանիայի կազմը
Դարպասապահներ
1 Մանուել Նոյեր Բավարիա
12 Թիմ Վիզե Հոֆենհայմ
22 Ռոն-Ռոբերտ Ցիլեր Հանովեր 96
Պաշտպաններ
3 Մարսել Շմելցեր Բորուսիա Դ
4 Բենեդիկտ Հովեդես Շալկե-04
5 Մատս Հյումելս Բորուսիա Դ
14 Հոլգեր Բադշտուբեր Բավարիա
16 Ֆիլիպ Լամ Բավարիա
17 Պեր Մերտեզակեր Արսենալ
20 Ժերոմ Բոատենգ Բավարիա
Կիսապաշտպաններ
2 Իլքայ Գյունդողան Բորուսիա Դ
6 Սամի Խեդիրա Ռեալ Մ
7 Բաստիան Շվայնշտայգեր Բավարիա
8 Մեսութ Օզիլ Ռեալ Մ
9 Անդրե Շյուրլե Բայեր
13 Թոմաս Մյուլլեր Բավարիա
15 Լարս Բենդեր Բայեր
18 Թոնի Կրոս Բավարիա
19 Մարիո Գյոտցե Բորուսիա Դ
21 Մարկո Ռոյս Բորուսիա Մ
Հարձակվողներ
10 Լուկաս Պոդոլսկի Արսենալ
11 Միրոսլավ Կլոզե Լացիո
23 Մարիո Գոմես Բավարիա

Պորտուգալիայի ազգային հավաքական

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, անդամակցությունն ՈւԵՖԱ-ին 1954թ․
Անվանումը A Selecção (Ընտրանի), A Selecção das Quinas (Վահանների ընտրանի), Os Navegadores (Նավիգատորներ)
Գլխավոր մարզիչ Պաուլո Բենտու
Թիմի ավագ Կրիստիանո Ռոնալդու
Ամենաշատ խաղերը Լուիշ Ֆիգո (127)
Ամենաշատ գոլերը Պաուլետա (47)
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցչած տեղը 10
Պաշտոնական կայքը http://www.fpf.pt
Պորտուգալիայի կազմը
Դարպասապահներ
1 Էդուարդո Բենֆիկա
12 Ռույ Պատրիսիո Սպորտինգ Լ
22 Բետու Կլուժ
Պաշտպաններ
2 Բրունո Ալվեշ Զենիտ
3 Պեպե Ռեալ Մ
5 Ֆաբիո Կոենտրաու Ռեալ Մ
13 Ռիկարդու Կոշտա Վալենսիա
14 Ռոլանդու Պորտո
19 Միգել Լոպեշ Բրագա
21 Ժոաո Պերեյրա Սպորտին Լ
Կիսապաշտպաններ
4 Միգել Վելոզու Ջենովա
6 Կուշտոդիու Բրագա
8 Ժոաո Մուտինյո Պորտո
10 Ռիկարդո Կուարեժմա Բեշիքթաշ
15 Ռուբեն Միքայել Սարագոսա
16 Ռաուլ Մեյրելեշ Չելսի
17 Նանի Մանչեսթեր Յունայթեդ
20 Ուգո Վիանա Բրագա
Հարձակվողներ
7 Կրիստիանո Ռոնալդու Ռեալ Մ
9 Ուգո Ալմեյդա Բեշիքթաշ
11 Նելսոն Օլիվեյրա Բենֆիկա
18 Սիլվեստրե Վարելա Պորտո
23 Էլդեր Պոշտիգա Սարագոսա

Հանդիպումը կկայանա Լվովի «Լվով Արենա» մարզադաշտում, որը տեղավորում է 34 915 երկրպագու: Մարզադաշտի վերաբերյալ այլ մանրամասներ կարող եք իմանալ այստեղ:

Բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում Գերմանիայի ընտրանուն: Բունդեսթիմի հաղթանակի գործակիցը տատանվում է 1.96 – 2.22-ի միջև, ոչ-ոքին ստացել է 3.25 – 3.6 գործակիցը, իսկ Պորտուգալիայի հաղթանակը ստացել է 3.5 – 3.8 գործակից: Մեր պատրաստած ֆոտոշարքում կարող եք տեսնել, թե ինչպես են թիմերը նախապատրաստվում իրենց մեկնարկային հանդիպմանը:

Ենթադրվող մեկնարկային կազմերը.

Գերմանիա. Նոյեր, Բոատենգ, Մերտեզակեր, Բադշտուբեր, Լամ, Խեդիրա, Շվայնշտայգեր, Մյուլլեր, Օզիլ, Պոդոլսկի, Գոմես:

Պորտուգալիա. Պատրիսիու, Պերեյրա, Պեպե, Ալվեշ, Կուենտրաու, Վելոզու, Մեյրելեշ, Մոուտինյո, Նանի, Պոշտիգա, Ռոնալդու:

Հանդիպումը կդատի Ֆարնսիացի Ստեֆան Լանուայի գլխավորած մրցավարական բրիգադը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել