Հոլանդիա – Դանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրոն-Դելին

Դանիայի հավաքականի հարձակվող Միխայել Կրոն-Դելին ճանաչվել է Հոլանդիա – Դանիա հանդիպման լավագույն խաղացող։ Հիշեցնենք, որ Խարկովում կայացած խաղում դանիացիներն անսպասելիորեն հաղթել են հոլանդացիներին, իսկ հանդիպման միակ գնդակը խփել է հենց Կրոն- Դելին։

Նշենք նաև, որ այս ֆուտբոլիստը Դանիայի հավաքականի վերջին երեք հանդիպումների ժամանակ խաղադաշտից առանց գոլ չի հեռանում։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել