Ռաֆայել վան դեր Վարտ․ Այժմ պետք է հաղթենք Գերմանիային և Պորտուգալիային

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը մեկնաբանել է Դանիայի հավաքականից Եվրո 2012-ի B խմբի առաջին փուլում կրած պարտությունը։

«Դանիացիները շատ սխալներ գործեցին, իսկ մենք շատ պահեր ստեղծեցինք։ Մենք պետք է իրացնեինք դրանք։ Շատ հիասթափված ենք։ Այդուհանդերձ, որքան ես հիշում եմ, 1988թ․-ին ամեն ինչ նույն կերպ վատ էր սկսվել, սակայն դրանից հետո մենք հաղթեցինք մրցաշարը։ Մենք պետք է հաղթենք մնացած երկու խաղերը», – ասել է կիսապաշտպանը։ Այս մասին հաղորդում է De Telegraaf-ը։ Հիշեցնենք, որ Հոլանդիայի հաջորդ մրցակիցները Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականներն են:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել