Արգենտինա – Բրազիլիա` 4:3. Մեսսիի հաղթական հեթ-տրիկը (տեսանյութ)

Արգենտինայի հացվաքականը Նյու Յորքի «Նյու Միդոուլենդս» մարզադաշտում կայածաց ընկերական խաղում 4:3 հաշվով առավելության հասավ Բրազիլիայի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման 23-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռոմուլոն բացեց հաշիվը, այդուհետ Լիոնել Մեսսի դուբլի (32, 35 ր.) շնորհիվ արգենտինացիներն առաջ անցան հաշվի մեջ:

56-րդ րոպեին Օսկարը հավասարեցրեց այն: 71-ին առաջ անցնելու հերթը Բրազիլիայինն էր, աչքի ընկավ Հալքը: Այդուհանդերձ, 76-րդ րոպեին Ֆերնանդեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 85-ին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հաղթանակ պարգևեց իր թիմին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/U0uW9lRC0Fk

Մեկնաբանել