Զոհված զինծառայողի գերեզմանատան բարեկարգման պատրվակով նրա հարազատը գումար է հափշտակել

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է զոհված զինծառայողի հարազատից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքը։

«Յու. Մ-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ. Հ-ի թոռը զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում, ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ. Հ-ի մտերիմ Ա. Գ-ի հետ և, նրան ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից, զոհվածի գերեզմանատան բարեկարգման և շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է գումար ուղարկել իրեն՝ այդ կերպ խեղաթյուրելով իրական փաստերը և մոլորության մեջ գցելով գույքի իրական սեփականատերերին, ինչի արդյունքում դրամական փոխանցումների համակարգով նրանցից ստացել է խոշոր չափերի՝ 2700 ԱՄՆ դոլար գումար և խաբեության եղանակով հափշտակել այն»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

Ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Յու. Մ-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մեկնաբանել