Հայաստանում մարտի 30-ին կատարվել է 6 354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 148 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 18 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 459 մարդ։ Գրանցվել է մահվան 18 դեպք։
Մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192 639 դեպք, որոնցից 173 064-ն` առողջացած, 3 515-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 168 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 853 829 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 192 639 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 281 761 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 259 476 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 3 277 880 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 875 234 դեպքով: