Արցախյան շարժումից մինչև 44-օրյա պատերազմ. Մարգարիտա Քարամյան

Մարգարիտա Քարամյանն Արցախյան շարժման ակտիվիստներից է։ Նա շարժմանը միացել էր դեռևս 1985-ին, երբ հադրութեցի ակտիվիստները, օգտվելով Գորբաչովի հայտարարած Պերեստրոյկայից ու Գլասնոստից, ստորագրահավաք էին կազմակերպում, որպեսզի ալեհավաք տեղադրվի և հնարավոր լինի Խորհրդային Հայաստանի հեռուստատեսությունը դիտել նաև Հադրութում։ Մարգարիտա Քարամյանն իր ընտանիքով այժմ ապրում է Երևանում։ Պատերազմից հետո որոշեց հիմնել «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպութունը։