Համահայկական հիմնադրամը 10 ավտոբուս է նվիրել Արցախին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 10 ավտոբուս է նվիրել Արցախին՝ միջքաղաքային և միջգյուղային երթուղիների ապահովման համար:

«Այս 10 «Hyundai County» մակնիշի ավտուբուսներն ուղևորվում են Արցախ՝ միջքաղաքային և միջգյուղային երթուղիների ապահովման համար: Սա կօգնի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ»,- ասվում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։