Հաստատվել է կորոնավիրուսի 1 097 նոր դեպք, առողջացել է 617 մարդ

կորոնավիրուս հայաստանում

Հայաստանում մարտի 31-ին կատարվել է 6 217 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 097 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 17,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 617 մարդ։ Գրանցվել է մահվան 18 դեպք։

Ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193 736 դեպք, որոնցից 173 681-ն` առողջացած, 3 533-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 622 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 860 046 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 193 736 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 281 761 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 261 713 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 3 317 182 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 885 564 դեպքով: