Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար կդառնա Հայկ Չոբանյանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար կդառնա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարտի 30-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքել էր այդ պաշտոնը՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ կապված միջադեպի պատճառով։

Հայկ Չոբանյանը ապրիլի 1-ին ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից։

Մեկնաբանել