Պետական գնումների մասնակիցների կողմից հայկական արտադրության կիրառումը կփոխհատուցվի

Կառավարությունը որոշել է տեղական արտադրությունը խթանել՝ գնման գործընթացների միջոցով։ Մասնավորապես, եթե գնման մասնակիցը պայմանագրով նախատեսված ծախսերի 50 տոկոսը իրականացնի տեղական արտադրությամբ, նա պայմանագրի գնի 1 տոկոսի չափով աջակցություն կստանա կառավարությունից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ապրիլի 1-ի կառավարության հերթական նիստում։

Պետական գնման մասնակիցը պետք է աշխատանքային և ծառայությունների գնման հայկական ծագումը հիմնավորի համապատասխան փաստաթղթերով։

Որոշումը կիրառելի է արդեն իսկ այս տարի հայտարարված գնումների համար և ըստ կառավարության կանխատեսման՝ փոխհատուցումն այս տարվա համար 560-840 միլիոն դրամ կկազմի։

Մեկնաբանել