Կոմանդոսի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հանձնաժողով։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Արցախի Հանրապետության հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյանի) մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման մեջ։

Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) մահացել է ապրիլի 1-ին։ Օրեր առաջ առողջության վատթարացման հետևանքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Մեկնաբանել