Մեր քաղաքացիները չեն հասկանում «ռեյտինգային» ընտրակարգը։ Խորհրդարանում ընտրակարգի փոփոխության նախագծի քննարկմանը կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Շատ դժվար է նրանց բացատրել, որ այդ ընտրությունները լինում է պարզապես մեխանիկական»,- ասաց Վարդանյանը՝ առաջարկելով ուսումնասիրել 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ արձանագրված «4-ի 4-ը» «ֆենոմենը», երբ ընտրություններին 4-րդ քվեաթերթիկով մասնակցած «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 4-րդ համարով ներկայացված ռեյտինգային բոլոր թեկնածուները ավելի քան 3000 ձայն էին ստացել։
«Այդ ընտրություններին՝ 4-ի 4-ը արձանագրել է ամենալավ արդյունքները։ Պատճառ՝ գրեթե չկա։ Մենք հիմա փորձում ենք հեշտացնել համակարգը։ Թողնում ենք, որ քաղաքացին ընտրի այն գաղափարը, որը նա ցանկանում է»,- նշեց պատգամավորը։
Վլադիմիր Վարդանյանը նաև ասաց, որ համամասնականի դեպքում քաղաքացու ձայնը չի կորում՝ ի տարբերություն «մեծամասնական-ռեյտինգայինի»։
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստով քննարկում է Ընտրական օրենսգրքում ընտրակարգի փոփոխման նախագիծը։
Նախագիծը երկու խնդիր է լուծում։ Նախ Ազգային ժողովի ընտրությունները հնարավոր կլինի անցկացնել պարզ համամասնական ընտրակարգով, գործող «ռեյտինգայինի» փոխարեն։ Բացի այդ, նորմեր են ներմուծվել կորոնավիրուսային հիվանդության պայմաններում պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Օրինակ՝ ավելացվում է նոր հոդված կարանտին սահմանելու դեպքում քվեարկության կազմակերպման համար։
Գևորգ Թոսունյան