«Ռեյտինգայինից» հրաժարվելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Փաստաթղթին կողմ քվեարկեց 83 պատգամավոր։

Նախագծով Ազգային ժողովի ընտրությունները հնարավոր կլինի անցկացնել պարզ համամասնական ընտրակարգով, գործող «ռեյտինգայինի» փոխարեն։ Բացի այդ, նորմեր են ներմուծվել կորոնավիրուսային հիվանդության պայմաններում պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Օրինակ՝ ավելացվում է նոր հոդված կարանտին սահմանելու դեպքում քվեարկության կազմակերպման համար։ Ինչպես նաև փոխվում է մանդատների տրամադրման կարգը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսվում է այսօր իրականացնել։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել