Արտակ Դավթյանը Ռուստամ Մուրադովի հետ քննարկել է անվտանգության ապահովման հարցեր

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Արտակ Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուստամ Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և գործադրած ջանքերի համար։

Մեկնաբանել