Ավետարանոցում հայտնաբերվել է, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն

Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծառայությունից տեղեկացնում են, որ զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։