«Կապարոսն իսկական հրաշքներ է գործում»․ իսպանական Marca-ն՝ Հայաստանի հավաքականի հաղթանակի մասին

Ինչ խելահեղություն ապրեց Հայաստանը նոր նվաճումով, որը երրորդն էր երեք օրվա ընթացքում՝ իսպանացի մարզիչ Խոակին Կապարոսի գլխավորությամբ․ մարտի 31-ին կայացած՝ Հայաստան-Ռումինիա խաղին անդրադարձել է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը։ Խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի:

«Հայաստանի հավաքականը պարտվում էր 1: 2 հաշվով, սակայն վերջին րոպեներին խփեց երկու գոլ, երրորդը՝ 11-մետրանոցից, որպեսզի վերադառնա և դառնա J խմբի միանձնյա առաջատարը»,- գրում է կայքը։

Մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Ռումինիայի ընտրանուն։ Հայաստանը, իսպանացի մարզիչ Խոակին Կապարոսի գլխավորությամբ, մեկ շաբաթում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը։ Մինչև սեպտեմբերին կայանալիք խաղեր, Հայաստանի հավաքականը կլինի J խմբի միանձնյա առաջատարը։ Սա հավաքականի պատմության ամենամեծ ձեռքբերումներից է։

Իսպանական կայքը տեղի ունեցածը «հրաշք» է կոչում։

«Կապարոսն այժմ իսկական հրաշքներ է գործում»,-գրում է կայքը։

Իսպանացի մասնագետը մեկ տարի առաջ է միացել ազգային հավաքականին։ Նրա պայմանագիրն ավարտվում է ընտրական այս փուլի ավարտին։

«Թիմը Կապարոսի գլխավորությամբ անցկացրել է ինը հանդիպում, որոնցից վեցում տարել է հաղթանակ, երկու խաղ խաղացել ոչ ոքի և պարտվել ընդամենը մեկ անգամ (Մակեդոնիայի դեմ առաջին խաղում)։ Կապարոսը հինգ անընդմեջ հաղթանակ է տարել, ինչը երբեք չի պատահել այդ ազգային թիմի հետ իր ամբողջ պատմության ընթացքում։ Այս ընտրական փուլում նա միայն երկու գոլ է բաց թողել՝ երկուսն էլ նախորդ գիշեր (0-1 Լիխտենշտեյն, 2-0 Իսլանդիա, 3-2 Ռումինիա)»,- գրում է Marca-ն։

«Իհարկե, հայերը, որպես անկախ հանրապետություն, երբեք չեն որակավորվել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակչի համար,- եզրափակել է հեղինակավոր ամսագիրը։

Խոակին Կապարոսը Ռումինիայի դեմ հաղթանակից հետո թվիթերի իր էջում գրառում էր արել․ «Դուք պայքարել և պայքարել եք առաջին րոպեից՝ մինչև վերջ։ Դուք տվել եք ամեն ինչ ձեր ընկերների և ձեր երկրի համար: Դուք արժանի եք հաղթելու ավելի, քան մեկ ուրիշը։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ևս մեկ հաղթանակ բերել մեր երկրպագուներին»։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել