Պետական աջակցություն՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց աշխատանքի ընդունողներին

Ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց աշխատանքի ընդունող գործատուները կստանան պետական աջակցություն։ Նման որոշում է կայացվել Կառավարության այսրվա՝ ապրիլի 1-ի նիստում։

«Աջակցությունը կտրամադրվի աշխատավարձից վճարված եկամտային հարկի չափով՝ եռամսյակում առավելագույնը 100 հազար դրամ, իսկ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև միանվագ մինչև 500 հազար դրամ՝ աշխատատեղի հարմարեցման նպատակով»,- նշված է որոշման մեջ։

Գործադիրի տեղեկացմամբ՝ միջոցառումից օգտվելու համար գործատուն դիմումը պետք է ներկայացնի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը. դիմումի ձևը պատրաստ կլինի ապրիլի 15-ից հետո։

Ըստ հիմնավորման՝ hանրապետությունում զինծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 9834։

Մեկնաբանել