Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են Արցախին աջակցության և այլ հարցեր

Այսօր Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին: 

Մեկնաբանել