«Ռեյտինգային» ընտրական համակարգը փոխարինվեց պարզ համամասնականով. նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ «ռեյտինգային» ընտրական համակարգը փոխարինելով պարզ համամասնականով։ Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր, խորհրդարանում չէին ընդդիմադիր խմբակցությունները։

Այս նախագծով ամբողջությամբ փոխվում է նաև պատգամավորներին մանդատների տրամադրման հոդվածը։

Նախքան քվեարկությունը նախագծի համահեղինակներից Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ փաթեթից հանվել են կորոնավիրուսի հետ կապված կարգավորումները, քանի որ նախագահի աշխատակազմից առարկել են այդ առնչությամբ։ Մասնավորապես՝ առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծում ներառվել էին նորմեր կարանտին սահմանելու դեպքում քվեարկության կազմակերպման վերաբերյալ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել