Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի։ 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ծավալուն ելույթ կունենա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այս մասին հաղորդում է Առաջին ալիքը։
«Ես տրամադրված էի, որ դա ամբողջությամբ դրվեր Ազգային ժողովի կայքում, եթե գործադիրը տար դրական եզրակացություն, այսինքն՝ գաղտնիության ռեժիմի հետ խնդիր չտեսնեի, բայց 44-օրյա պատերազմը մեզ ստիպում է, որ բոլորս շատ զգույշ լինենք, որովհետև բանակը կրել է մեծ կորուստներ, և մեր զինվորականությունը պետք է կենտրոնանա իր խնդիրների լուծման վրա»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։
Զեկույցին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա:
Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ առաջիկա քառօրյային հնարավոր է ԱԺ ամբիոնից ներկայացնի զեկույցի՝ հրապարակման ենթակա հատվածները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Դիտեք նաև՝ Ապրիլյան պատերազմը՝ քննիչ հանձնաժողովում