Հայաստանում ապրիլի 4-ին կատարվել է 3 581 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 479 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 13,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 880 մարդ։ Գրանցվել է մահվան 22 դեպք։
Ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197 113 դեպք, որոնցից 176 889-ն` առողջացած, 3 614-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 876 820 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 197 113 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 283 833 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 270 735 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 3 487 050 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 932 074 դեպքով: