Դոկտ. Խաչիկ Մուրատեան վերջերս նշանակուեցաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Քոնկրեսի գրադարանի հայկական եւ վրացական հաւաքածոներու գրադարանավար: Ան այս առիթով «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանի հետ զրուցեց այդ հաւաքածոյին եւ ընդհանրապէս գրադարանի իր ղեկավարած բաժնի աշխատանքներուն մասին։
Քոնկրեսի գրադարանի հայկական հաւաքածոն. զրոյց Դոկտ. Խաչիկ Մուրատեանի հետ
-
ՔՊ-ական պատգամավորին հայհոյած քաղաքացու նկատմամբ տնային կալանք և գրավ է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն դրամի չափով։ «2024-ի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր-Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։ Տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, կատարել է խուլիգանություն»,- […]
-
Ինչ անել, որ երեխան չունենա «չսիրած» առարկա
Պատահում է այնպես, որ երեխան չի ուզում սովորել որևէ առարկա։ Դա դառնում է տանջանք բոլորի համար՝ երեխայի, ծնողների և ուսուցչի։ Սակայն բազմաթիվ մարդիկ դպրոցն ավարտելուց հետո գտնում են իրենց հենց այն ոլորտում, որի հետ կապված առարկան չեն սիրել դպրոցում։ Ի՞նչ անենք, որ երեխան չունենա «չսիրած» առարկաներ։
-
Ռուսները լքում են Արցախը․ պատճառներն ու հետևանքները
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու մասին որոշումը։ Անդրադարձ է կատարվում այդ որոշման պատճառներին ու հետևանքներին, խոսվում է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղապահության վերաբերյալ գոյություն ունեցած պատկերացումների մասին։
-
Թումանյանի տունը՝ Թբիլիսիում
Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի 18 համարի շենքի երկրորդ հարկում 1909-ի աշնանից ապրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ: Տունը ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոն: Այս տանը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ 2017-ից ձևավորվել ու գործում է Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնը։ Նրա զբոսավարներից Գոհար Մխիթարյան-Մազմանյանի խոսքով՝ Թումանյանն այս բնակարանն ընտրել էր նաև այն պատճառով, որ պատշգամբից բացվող տեսարանը նրան հիշեցնում էր Լոռվա բնաշխարհը։
-
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ հենց «իրական Հայաստանը» պետք է զբաղվի․
Հայոց ցեղասպանության թեման միջազգային հարթակներում ապացուցման կարիք չունի, այն ցեղասպանագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, նշում է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ ցեղասպանության փաստի համար կարևոր չէ զոհերի թիվը, ավելին՝ ցեղասպանություն կարող են համարվել անգամ առանց զոհերի գործողությունները։ Նա անդրադառնում է նաև «ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» եզրույթների տարբերությանը։ Ըստ Մանուկյանի՝ Հայաստանը պետք է շարունակի միջազգային հարթակներում առաջ տանել Հայոց ցեղասպանության թեման՝ մատնանշելով նաև կուտակված բացթողումները։
-
Պեսկովը հաստատել է՝ ռուս խաղաղապահները հեռանում են Լեռնային Ղարաբաղից
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ «Այո, դա իսկապես այդպես է»,- լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների […]
-
Որքանո՞վ են իրատեսական «տանը նստած՝ բարձր եկամուտ» խոստացող հայտարարությունները
Շուշան Ստեփանյան, CivilNetCheck Սոցցանցերում հաճախ ենք հանդիպում տարբեր ընկերությունների հայտարարություններ, որոնք առաջարկում են աշխատանք տնից և մեծ եկամուտներ խոստանում՝ փոքր ներդրումների դիմաց։ Այս ընկերություններից շատերն աշխատում են բազմամակարդակ մարքեթինգի (MLM- multilevel marketing) մեթոդով. սա ուղղակի վաճառքի համակարգ է, երբ ընկերությունը չի սպասում, որ հաճախորդը հետաքրքրվի ապրանքով կամ ծառայությամբ, այլ ներգրավում է «անդամների», որոնք վաճառում են այն և տոկոսներ ստանում նոր անդամներ բերելով։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս հայտարարություններից մի քանիսը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են դրանք գործում, և որքանով է իրատեսական նման տարբերակով գումար աշխատելը։ Ֆինանսական բուրգի և բազմամակարդակ մարքեթինգի տարբերությունը Բազմամակարդակ մարքեթինգի կամ ցանցային մարքեթինգի ռազմավարության հիմքում ապրանքների և ծառայությունների […]