Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքով: Այս մասին նա ասել է «Պոզներ» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ես 10 տարի ղեկավարել եմ երկիրը, բայց անկուսակցական եմ: Ընտրություններին կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով։ Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն», – նշել է նա:
Քոչարյանը, սակայն, չի հստակեցրել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Կարդացեք նաև՝ Մասնակցելու ենք և կրելու ենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ հնարավոր արտահերթ ընտրությունների մասին