Գիշերը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, այրվել է մոտ 2000 քմ տարածք

Ապրիլի 6-ին, ժամը 03:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհի դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայության վեց մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Հրդեհը մարվել է ժամը 08։39-ին»,- հայտնում են նախարարությունից։

Գերատեսչության հաղորդագրությունում նշված է նաև, որ դեպքի վայրում է գտնվել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Մեկնաբանել