Հաստատվել է կորոնավիրուսի 760 նոր դեպք, առողջացել է 712 մարդ

Հայաստանում ապրիլի 5-ին կատարվել է 3 470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 760 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 21,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 712 մարդ։ Գրանցվել է մահվան 13 դեպք։

Ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197 873 դեպք, որոնցից 177 601-ն` առողջացած, 3 627-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 713 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 880 290 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 197 873 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 284 061 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 271 834 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 3 529 601 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 945 964 դեպքով:

Մեկնաբանել