Արցախում շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել։ Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ասում է, որ առաջիկա երեք տարում բոլոր տեղահանված ընտանիքները կապահովվեն տներով։ Այս պահին Արցախում աշխատում է 140 շինարարական ընկերություն, որոնք և՛ կառուցում են նոր տներ, և՛ վերանորոգում հները։ Տներ են կառուցվում նաև նոր գյուղ ստեղծելու տեսլականով, օրինակ, Աստղաշեն և Պատար համայնքների միջև ընկած տարածքում կկառուցվի մոտ 200 տուն՝ Սղնախ, Մադաթաշեն, Ջրաղացներ և Մոշխմհատ գյուղերի բնակիչների համար։
Արցախում խոստանում են բոլոր տեղահանվածներին երեք տարում ապահովել տներով
Post navigation
Posted in: