Թուրք-ադրբեջանական տարբեր վարժանքներ՝ կապավորների, հատուկջոկատայինների մասնակցությամբ

Ադրբեջանում ապրիլի 8-9-ը ադրբեջանա-թուրքական զինված ուժերի մասնակցությամբ տեղի է ունենալու հերթական համատեղ զորավարժությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ օպերատիվ-մարտավարական վարժանքները անցկացվելու են տարեկան պլանային ծրագրի շրջանակում, դրանք հիմնականում նպաստելու են երկու բանակների զինվորականների օպերատիվ պատրաստության բարձրացմանը, միասնական ղեկավարման և համագործակցության արդյունավետությանը:

Ապրիլի 6-8-ը անցկացվում են նաև ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ կապավորների մասնակցությամբ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ դրանցում կիրառվելով առաջատար տեխնոլոգիաները՝ նպատակ է դրվել հասնել կապի միասնական համակարգի:

Միաժամանակ թուրքական Սպարտայում ադրբեջանցի հատուկջոկատայինների ներգրավմամբ շարունակում են անցկացվել ադրբեջանա-թուրքական 6-շաբաթյա ռազմական վարժանքները, որոնց ժամանակ խաղարկվում են նաև լեռնային գոտիներում հակաահաբեկչական գործողություններ:

Մեկնաբանել