Եթե քաղաքական հետապնդում չլիներ, այս ելքը կլիներ 2018-ին. Քոչարյանի պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ավելի քան 2,5 տարի ապօրինի քրեական հետապնդում է իրականացվել, կարծում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Անկախ այն հանգամանքից, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի անվավեր ճանաչման հիմքով Քոչարյանն ապրիլի 6-ին արդարացվեց’ Ալումյանը շարունակում է պնդել, որ գործը քաղաքական է։ Դատախազությունը մեկ ամիս ունի դատարանի որոշումը բողոքարկելու համար։

Մեկնաբանել