Հայաստանում COVID-ի դեմ պատվաստման համար ԱՄՆ-ն հավելյալ 1 մլն դոլար է տրամադրել

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ 1 000 000 դոլար է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու Հայաստանի կառավարության ջանքերը։

Այս ֆինանսական միջոցները հատկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար:

Մինչ այժմ COVID-19-ի դեմ պայքարի համար Հայաստանին ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը կազմում է ավելի քան 11 մլն դոլար։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար:

Մեկնաբանել