Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայկական բանակում բարեփոխումների հարցերը

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- նշված է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են նաև, որ Հարություննյանն ու Շոյգուն անդրադարձ են կատարել ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին:

Մեկնաբանել